Kristinesargsyan's Blog

December 3, 2009

Կայունություն…

Filed under: Personal — by kristinesargsyan @ 12:13 pm

Կայունություն…

Էս բառը էնքան է օգտագործվել ու շահագործվել, որ լսելիս մարդու  սիրտ  է խառնում…

Բոլոր դոնորները… ՀԿ-ները… Միջազգային կազմակերպությունները կրակն են ընկել էս  տաս տառի ձեռը… Զզվեցինք էլի… Ախր ի՞նչ կայունության մասին է խոսքը, եթե ամբողջ երկիրն է անկայուն վիճակում… մեր շուրջը ամեն ինչ կիսակայուն է…

Ու ԷՍ պայմաններում բոլորը բոլորի գլուխը հարդուկում են, որ մենք Հայաստանում կայունություն ենք <<շինում>>:  Միլիոնավոր դոլարներ են ծախսվում ու ,մեկ է, ոչ մի կայունություն չկա ….

Գիտեք էդ ինչի՞ց է …Էս խեղճ դոնորները պիտի հաշվետվություւներ գրեն իրենց վերադասներն ու ցույց տան, որ իրենք Հայաստանում բան են փոխում… Իրականում փոխում են ու միանշանակ շատ բան… բայց մեկ է կայունություն չկա ու չկա …

Էնքան են ընկել էդ կայունության հետեվից  որ չեն էլ նկատում, թե ինչ կարեւոր անցումային մեխանիզմներ են ներդնում էդ <<անտեր կայունության>> համար… Այլ կերպ ասած Էդ կայունության բալանիները մեկ մեկ ստեղծում են, բայց  կայունության դռները չեն բացում… կայունության սերմերը դեռ  չցանած անըդհատ հասած ու որդնած խնձորներով ծառեր են ուզում տեսնել….

Էդ նրանից է, որ ամեն ինչ ուզում են միանգամից ու արագ, որովհետեւ հաշվետվությունում պիտի մի բան գրեն թե չէ՞…

Մի քանի կարեւոր բան կա որ խանգարում է տեսնել էդ կայունության ծիլերը…

Սխալ հարցեր են տալիս …. բոլորին հետաքրքրում է թե ի՞նչը չստացվեց, պակասե՞ց, չաշխատե՞ց, ի՞նչ խնդիրներ առաջացան ու մի գլուխ այլ խնդիրներ…

Ամենալավագույն դեպքում, շատ- շատ հարցնեն թե ի՞նչ դասեր քաղվեցին… բայց ախր նախորդ հարցը ինչը չստացվելու ու ինչը չաշխատելու մասին էր ….ու դրանից քաղած դասն էլ են պիտի լինի, որ էս խեղճերը սովորեն,  թե ինչը հաստատ չի ախատում….կամ չի ստացվում կամ ինչի պատճառով…

Լավ բա հետո՞ ….մեկը  վերջապես  չպիտի հարցնի ի՞նչը ստացվեց, ինչի՞ շնորհիվ, ի՞նչ նոր բան սովորեցիք  եւ այլն …

Չերկարացնեմ… պարզապես մի քիչ այլ կերպ է պետք նայել նույն բանին որ լուծումներ գտնվեն….

Մի բան էլ… հենց  մեր դոնորները հասկանան, որ իրենք պիտի ստացված բաները պահեն, պահպանեն, կիրառեն, ուրիշներին խորհուրդ տան կիրառել … էդ կայունությունը իրան իրան կստացվի…. Թե չէ՜… ամեն տարի նոր հեծանիվ են ստեղծում, չնայած որ դրանից արդեն լիքը կա….

Էդ ոնց որ աստիճանի սալիկներ սարքեն ու իրար կողքի շարեն հատակին…. ու անընդհատ կանգնեն վրան, որ չափեն մի քիչ բարձրացան, թե՞ չէ… մեկը չկա ասի. <<Այ մարդ, դրանք հաջորդաբար իրար վրա է պետք շատել: Դրանք իրար կապող մեխանիզմ է պետք ստեղծել ու նաեւ հենարան,  որ այդ բոլորի ծանրություը պահի… Հետո էլ վրան ամեն տարի կբարձրանաք ու խաղող կուտեք >>….  

էս նաեւ նրանից է,  որ ոչ մեկը մյուսի սարքած սալիկը չի հավանում ու իր աստիճանի մեջ չի ուզում օգտագործել….

Հետո  մի գլուք հաց են բաժանում…. ախր սովորեցրեք ես խեղճերին  հաց թխել …ու էն փողով, որ հաց առնելու վրա եք ծախսելու  հաջորդ մի քանի տարիների ընթացքում, միանգամից հացատուն սարքեք…

Դե ինչ ….հացթուխներ կան ….հացատուն կա .. հացի պահանջարկ կա..  էս էլ ձեզ կայունություն…

Advertisements

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: