Kristinesargsyan's Blog

December 9, 2009

Open Space Technology (OST) (Provided by Raffi Aftandelyan- raffi@bk.ru, raffi_1970@yahoo.com)

Filed under: Uncategorized — by kristinesargsyan @ 3:55 pm

  <<Բաց տարածություն>> տեխնոլոգիան (OST)

 Ռաֆֆի  Աֆտանդելյան

Essenceworks consulting group

raffi@bk.ru, raffi_1970@yahoo.com

 Open Space (OST) անգլերենից թարգմանաբար <<Բաց տարածություն>> տեխնոլոգիան շատ դյուրին և ազդեցիկ մեթոդ է բարձր արդյունավետություն ապահովող և ոգեշնչող հանդիպումներ, համաժողովներ և այլ տեսակի հանդիպումներ անցկացնելու համար: Սովորաբար նման հանդիպումների մասնակցների թիվը հասնում է 5-ից 2000-ի: <<Բաց տարածություն>>-ը հատկապես լավ արդյունք է ունենում հետևյալ գործոնների առկայության դեպքում.

  •        խնդիր, որի համար բոլորը անհանգստանում են,
  •        խնդրով հետաքրքրված զանազան խմբերի ներկայացուցիչներ,
  •        խնդիր դժվարություն, կոնֆլիկտ /կամ խնդրի վերաբերյալ կրքերի առկայություն /
  •        որոշում կայացնելու հրատապություն

 Հաճախ մարդիկ գալիս են <<Բաց տարածություն>> հանդիպմանը, գրավոր հրավերք ստանալուց հետո: Սովորաբար գրավոր հրավերքներ ուղղարկվում է մեծ քանակությամբ մարդկանց: Նման հանդիպումները նախապես մշակված օրակարգ չեն ունենում:

 Ինչ Է իրեից ներկայացնում <<Բաց տարածություն>> (OST) հանդիպումը

 Բոլոր նրանք, ովքեր հատկապես շատ են հետաքրքրված խնդրով ներկայանում են և շրջան կազմելով նստում: Հանդիպման նախաձեռնողը կարող է ողջույնի խոսք ասել, որից հետո հանդիպման վարողը 15 րոպեի ընթացքում ներկայացնում է հանդիպման բովանդակությունը, օգնում է մասնակիցներին տրամադրվել աշխատելու և բացատրում է, թե ինչպես է խումբը աշխատելու:

Հանդիպման վարողը հայտարարում է, որ բոլոր նրանք, ում հետաքրքրում է այդ ընտրված խնդիրը կարող են քննարկման թեմաներ առաջարկել, որոնք կքննարկվեն հանդիպման սեսիաների ընթացքում: Նա մասնակիցներին առաջարկում է գնալ շրջանի կենտրոը, թղթի կտորնեի վրա նշել իրենց առաջարկած թեմաները, ինչպես նաև, նշել իրենց անունները ( անունները նշվում են ի նշան այն բանի, որ պարտավորվում են, ավարտին հասցնել քննարկուները, որոնց արդյունքում կմշակվեն և կներկայացվեն համապատասխան հաշվետվություններ): Նման հաշվետվությունները կազմվում են այն նպատակով, որ անմիջապես քննարկումներից հետո տրամադրվեն մասնակիցներին: Քննարկման թեմաները ընտրելուց հետո մասնակիցները այդ թեմանները հայտնում են հավաքված խնբին և դրանք փակցնում են համայնքի տեղեկատվական ցուցատախտակին: Այնուհետև ամբողջ խմբով կազմում են քննարկումների օրակարգը և փակցնում ցուցատախտակին: Ցուցատախտակին են փակցնում նաև յուրաքանչյուր թեմայի քննարկման ժամը և վայրը: Սովորաբար թեմաների քննարկման ժամը և վայրը նշվում է <<post-its>>ների վրա և ամրացվում յուրաքանչյուր թեմային: Այնուհետև մասնակիցները մոտենում են տեղեկատվական ցուցատախտակին և ընտրում են այն թեման, որի քննարկմանը ցանկանում են մասնակցել: Մասնակիցները իրենք էլ կարող են <<post-its>>-ների վրա նշել ընտրված թեման, ժամը, վայրը և պահել իրենց մոտ: Թեմաների ընտրությունը կատարելուց հետո մասնակիցները սկսում են աշխատել ինքնակառավարվող խմբերում: Այս խմբերում մասնակիցները իրենք են որոշում, թե ինչպես կառավարեն իրենց ժամանակը, տարածքը և էներգիան: Մասնակիցները կարող են որոշել մի խմբից մյուսը <<թռչել>> մեղվի նման <<փոշոտելով>> տարբեր խմբերում կայացող քննարկումները: Մասնակիցները նաև կարող են ընտրել <<թիթեռի կարգավիճակը>> և այդ կերպ նստել կամ կամգնել որևէ սեղանի շուրջ՝ թեյի, սուրճի կամ այլ զովացուցիչ խմիչքների մոտ, որոնք տրամադրվում են <<Բաց տարածության>> ընթացքում (հաճախ այս հանդիպումները նկարագրվում են որպես անվերջ շարունակվող սուրճի ընդմիջումներ): Քննարկումների ընթացքում կազմվում են հաշվետվություններ և փակցվում են տեղեկատվական ցուցատախտակին <<Թեժ նորություններ>> խորագրի տակ, որ բոլորը հանարավորություն ունենան ծանոթանալու քննարկումների արդյունքներին: Այս հաշվետվությունները կիրառվում են նաև հանդիպման երկրորդ փուլում, այսպես կոչված <<convergence>>-ի փուլում, երբ պլանավորվում են ապագա գործողությունները: Հանդիպման վերջում խումբը հավաքվում և շրջան է կազմում, որպեսզի մասնակիցները միմյանց հետ կիսեն իրենց դիտարկումները, ձեռք բերած գիտելիքները և այն ամնեը, ինչ նրանց հուզում է:

 <<Բաց տարածության>> մեթոդի մասին խոսելիս հատկապես կարևոր է հիշատակել, որ այն աշխատում ե <<Երկու ոտքի>> կանոնի հիման վրա:

 <<Երկու ոտքի>>կանոնն կայանում է հետևյալում.  <<եթե մասնակիցը զգում է, որ քննարկման ընթացքում, ոչ բան է սովորում, ոչ էլ աջակցում է քննարկմանը, ապա նա պարտավոր է, օգտագործելով իր երկու ոտքերը, կամ հեռանա կամ տեղափոխվի մի ուրիշ խումբ>>:

 Կյանքն հենց այսպես էլ աշխատում է, անկախ մենք ցանկանում են ենք դա, թե ոչ: Նույնիս այն ժամանակ, երբ մենք մեզ համար անընդունելի պայմաններում ենք հայտվում ու մտածում ենք, որ չենք կարող հեռանալ, մեր մարմինը միգուցե մնա, բայց մեր միտքը, սիրտը և հոգին ամենայն հավանականությամբ վաղուց արդեն <<կարմիր գրավիչ Ֆերրարիով՚ հեռուն սլացած կլինի:

 Այս օրենքը հաճախ այսպես էլ կարելի է ներկայացնել` <<Պատասխանատվություն վերցրեք ձեր վրա այն բանի համար, ինչ/ ում սիրում եք, որպես պարտավորություն>>:

 Այս օրենքին հարող չորս սկզբունքներ կան, որոնց երբեմն անվանում են <<Կյանքի սկզբունքներ>> Դրանք են.

  •             Ովքեր էլ, որ գան դրանք ճիշտ մարդիկ են
  •             Ինչ էլ պատահի, այն այդպես էլ պիտի լիներ
  •             Երբ էլ սկսվի, այդ ճիշտ ժամանակն էր
  •             Երբ այն ավարտվի, այն պետք է ավարտվի

Իրականում այս սկզբունքները հանդիսանում են հրավեր և հիշեցում այն բանի համար, որ մասնակիցները դրական գնահատեն և վստահեն քննարկումներին մասնակցող խմբերի պոտենցիալն և կարողանան եղած ժամանակահատվածում, տարածքում և առկա միջոցներով առավելագույնս իրականացնեն աշխատանքը: Հակառակ դեպքում, հաճախ մենք ինքներս ենք փչացնում մեր համդիպումները, երբ հենվում ենք մեր կանխամտածված ակնկալիքների վրա:

<<Բաց տարածության>> արդյունքները և առավելությունները

 Այսպիսով, որոնք են <<Բաց տարածության>> մեթոդով իրականացված հանդիպման արդյունքները: Արդյունքները տարբեր կարող են լինե կախված հանդիպման տևողությունից և նպատակից: Սովորաբար 2-ից 2.5 օր տևողությամբ հանդիպումը նման արդյունքներ է ունենում:

  •              Մասնակիցներին իսկապես հուզող խնդիրները կբացահայտվեն
  •             Բոլոր բացահայտված խնդիրները կքննարվեն այնքան շատ կամ   այնքան քիչ, որքան որ դրանք հուզում են մասնակիցներին
  •             Բոլոր քննարկումները կգրանցվեն և կթողարկվեն վերջնական հաշվետվության տեսքով, որոնք անմիջապես  կտրամադրվեն  բոլոր մասնակիցներին
  •             Բոլոր խնդիրների առաջնայնությունը կճշտվի, հարակից խնդիրները կմիացվեն
  •             Ապագա անելիքների համար պատասխանատուներ կնշանակվեն:

Հաճախ կախված հանգամանքներից, հնարավոր է լրացուցիչ հանդիպումներ կայանան պատվիրատուի, հանդիպման վարողի և կազմակերպիչ խմբի հետ, որպեսի գնահատեն հանդիպման արդյունքները և որոշեն ինչպես աջակցեն հանդիպման արդյունքում առաջացած գաղափարնեի, ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև առաջացած նոր հարցերի քննարկմանը: Նման հանդիպումները սովորաբար կայանում են ոչ ուշ քան մեկ շաբաթ հետո: Այս հանդիպումից 4-ից 6 շաբաթ հետո ևս մեկ հանդիպուկ կարող է կայանալ գնահատելու համար երկարաժամկետ արդյունքները:

<<Բաց տարածության>> երկարաժամկետ արդյունքներ կարեղ են լինել

  •             Խնդիրների լուծման բարձր արդյունավետությունը
  •             Արդյունավետ աշխատանքին խանգարող սահմանափակումներից ձեռբազատումը
  •             Բարդ խնդիրների լուծումը
  •             Նոր գիտելիքների ձեռքբերումը
  •             Կազմակերպության ներսում առկա առաջնորդության, կառավարման և համայնքային զարգացման կարողությունների զարգացումը և վերափոխումը
  •             Մասնակցային տեսլականի ստեղծումը
  •             Պլանավորված գործողությունների 100 % իրականացումը
  •             Կազմակերպության ներսում ինչպես նաև համայնքի հետ համագործակցության ավելացումը

<<Բաց տարածություն>> -ը որպես շարունակական պրակտիկա

 <<Բաց տարածության>> մեթոդը ստեղծվել է 23 տարի առաջ և ստեղծման օրից օգտագործվել է հարյուրավոր երկրներում ամենատարբեր կազմակերպություններին ու համայնքներյն անհանգստացնող խնդիրների քննարկման համար: Երբեմն <<Բաց տարածության>> մեթդը համեմատում են Յոգաի հետ, որը կիրառվում է համայնքների և կազմակերպությունների համար: Ամբողջ աշխարում այս մեթոդը կիրառվում է ամենատարբեր տեսակի կազմակերպություններում` մեծ ու փոքր, կորպորատիվ և հասարակական, կառավարական և համայնքային:

 Իրականում <<Բաց տարածության>> մեթոդը դա մի խումբ արտաքին և ներքին սկզբունքների հավաքածու է, որն կիրառվում է բարձր արդյունավետություն պահանջող, հանդիպումներ, համաժողովներ և այլ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար, որոնց մասնակցում են ամենաբազմազան և մեծ քանակությամբ մացնակիցներ:

 Երբեմն ասում են, որ <<Բաց տարածություն>>ը դա կազմակերպության հոգուն կազմակերպություն վերադարձնելն է, կամ կազմակերպությանը իր հոգու մոտ ուղարկելը:

<<Բաց տարածություն>> մեթոդի մասին լրացուցիչ տեղեկություն հայթայթելու համար այցելեք հետևյալ կայքերը.

 http://www.openspaceworld.org/

http://www.openspaceworld.com/

http://www.amazon.com/Open-Space-Technology-Users-Guide/  

 Թարգմանվել է Քիրստինե Սարգսյանի կողմից,  kristine_sargsyan@yahoo.com 

 

Advertisements

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: