Kristinesargsyan's Blog

December 17, 2009

Itay Talgam: Lead like the great conductors | Video on TED.com (Translation in Armenian is available)

Filed under: Favorites from TED — by kristinesargsyan @ 5:27 pm

 An orchestra conductor faces the ultimate leadership challenge: creating perfect harmony without saying a word. In this charming talk, Itay

Talgam demon… http://www.ted.com/talks/lang/eng/itay_talgam_lead_like_the_great_conductors.html

Առաջնորդել ինչպես մեծ երաժշտավարները 

Ո՞րն է հրաշք պահը, հրաշք պահը երաժշտավարելու: Դու գնում ես բեմ, այնտեղ նստած է նվագախումբը: Նրանք, գիտեք որ մինչեւ սկսելը նախապատրաստական վարժանք են կատարում /փորձում են իրենց գրծիքներ/: Դու բարձրանում ես բեմահարթակին: Գիտեք այնտեղ երաժշտավարների փոքրիկ տեղն է կամ խցիկն է բաց տարածությամբ, որը բավականին լայնարձակ է: Եւ  կանգնելով այդ ամբողջ աղմկոտ մասսայի առջեւ դու ընդամենը փոքրիկ շարժումներ  ես կատարում: Սրան նման մի բան, որ շատ բարդ ու վոչ էլ պարզ շարժումներ այսպես: Եւ հանկարծ քաոսը կարգավորվում է  ու աղմուկը վերածվում է երաժշտության:

Եվ դա հիասքանչ է: Իհարկե ուզում ես մտացել  որ այդ ամենը քո շնորհիվ է /ծիծաղ/այս բոլոր տաղանդավոր երաժիշտները , որ զանազան մեղեդիներն են արտադրում դա անում են իմ օգնությամբ…Դա այդ չէ… Եթե դա այդպես լիներ ես դեզնից ժամանակ չեի խլի, այլ պարզապես կսովորացնեի անհրաժեշտ շարժումները: Ու դուք կկարողանայիք աշխարհի տարբեր ծայրում գտնվող ձերկազմկերպություններում կրկնեիք հրաշք շարժումները ու կատարյալ ներդաշնակություն կարարեիք:    Չէ, այդպես չի լինում: Եկեք դիտենք առաջին տեսանյութտը: Հուսով եմ կմտածեք, որ  սա հարմոնիայի լավ օիրնակ է: Հետո կքննարկենք  թե ինչպես է սա ստացվում / երաժշտության տեսանյութը/

Լավն  էր չէ՞, սա կարծես թե հաջողված  էր: Հիմա ում ենք պարտական այս հաջողված երաժշտության համար: Իհարկե ակնհայտորեն նվագախմբի հիանալի նվագող երաժիշտներին, Վիենայի Ֆիլարմոնիկ Նավագախմբին: Նրանք շատ հաճախ ոչ էլ նայում են երաժշտավարին: Հետո նաեւ ծափահարող հանդիսատեսին, որը մասնակցում էր երաժշտության արարմանը: Գիտեք, սովորաբար Վիենայի հանդիսատեսը չի միջամտում երաժշտության ժամանակ: Սա նման էր արեւելյան պորտապարեի ծափահարություններին, որը երբեւե հնարավոր է տեսնել Վիենայում: /Ծիծաղ / 

Օրինակ Իսրաելում  հանդիսատեսը  անընդհատ հազում է: Գիտեք Առտուր Ռուբինստեյնին, դասհնակահար է: Նա ասում էր. <<Աշխարհի ցանկացած ծայրում, երբ մարդիկ հիվանդ են լինում գնում են բժշկի: Թել Ավիվում բժշկի գնալու փոխարեն գալիս են իմ համերգին>>:/ծիծաղ/ ՚այսինքն ուցում եմ ասել դա ավանդույթի նման մի բան  է: Սակայն  Վիենայում հանդիսատեսը երբեք այդես չի անում: Այս ցուցադրված տեսանյութում նրանք ծափահարում են ի նշան  այն  բանի, որ նվագախմբի մաս են դառնում, եւ դա հիանալի է:Գիտեք, դեռ նման հանդիատեսի շնորհիվե է որ միջոցառումը կայանում է: 

Լավ բայց ի՞նչ կասեք նվագախմբավարի մասին: Ինչ եք կարծում նվագախմբավար ի՞նչ էր անում իրականաում: Հմմմ… նա ուրախ էր: Ես հաճախ նման բաները ցույց եմ տալիս ղեկավարությանը: Նրանք զայրանում են . <<Դու ախր գալիս ես աշխատանքի, որնց է, որ դու այդպես ուրաղ ե՞ս>>:  Նրանց կարծիքով ինչ որ բան անյպես չէ: Բայց չէ որ նա ուրախություն է տարածում, եւ , ըստ իս, այս ուրախության կարեւորությունը կայանում է նրամում, որ նման ուրախությունը մի ինդիվրդումի պատմությունը չի, ոչ էլ նրա արարած երաժշտությունը: Նման ուրախության գրավականը կայանում է նրանում, որ նա հնարավոր է դառձնում մյուսների պատմություննրը լսելի դառնան միեւնույն ժամանակ:  

Այստեղ դուք լսում եք պրոֆեսիոնալ մարմնի՝ նվագախումբի պատմությունը, հանդիաստեսի՝ համայնքի պատմությունը: Դուք լսում եք նվագախմբի եւ հանդիսատեսի  մաս հանդիսացող անհատների պատմությունները: Եվ հետո դուք նաեւ լսում եք  բազմաթիվ անտեսանելի պատմություններ, օրինակ այս հիանալի համերգների դահլիճը կառուցած մարդկանց պատմությունները Սթրադիվարյուս կամ Ամաթի ջութակները եւ մանացած հիանալի գործիքների  պատրաստած մարդկանց պատմությունները: Եվ ամենակարեւորը այս  բոլոր պատմություննը լսվում են միեւնույն ժամանակ: Այս է կենդանի համերգի իսկական արդյունքը: Դրա համար է, որ արժի տնից դուրս գալ , այնպես  չէ՞: Եվ միշտ չէ, որ բոլոր նվագախմբավարները այս արդյունքն են ունենում: Եկեք դիտենք մեկ ուրիշ մեծ երաժշտախմբավար՝ Ռիկարդո Մուտիի  տեսաժապավենը  / երաժշտության տեսանյութը/

Այո, սա բավականին կարճ տեւեց, բայց այդ ել բավական էր  հասկանալու համար, որ սա  մաինգամայն այլ ոճի երաժշտախմբավար  Էր, այնպես չէ՞: Նա սարսափ է ներշնչում եւ այնքան  հրամայական տոն ունի, այնպես չէ՞: Դա այնքան ակնհայտ է, նույնիսկ ավելին քան ակնհայտ: Եկեք մի փոքր փորձ անենք հա՞: Դուք մի րոպեյով կդառնա՞ք իմ նվագախումբը : Կարող ե՞ք երգել  Դոն Ջովանիի առաջին նոտան: Պետք է երգեք <<Աաաաաահ>> եւ ես ձեզ կկանգնեցնեմ, պայմանավորվեցի՞նք, պատրաստ ե՞ք

Հանդիսատես՝<<Աաաաաահ>>

Իտայ Տալգամ՝ Դե լավ ելեի, ինձ հետ: Եթե առնց ինձ երգեք  ես ինձ ավելի ավելորդ կզգամ, քան արդեն իսկ զգում եմ: Այնպես որ սպասեք երաժշտախմբավարին: Հիմա նայեք ինձ. ՝<<Աաաաաահ>>  եւ ես կանգնեցնում եմ ձեզ: Եկեք սկսենք :

Հանդիսատես՝<<Աաաաաահ>> /ծիծաղ/

Փաստորեն մենք վերջում կարող ենք շփվել ներկաներից որոշներ հետ  /Ծիծաղ/ Նվագախմբում թափուր տեղեր կան, բայց …/ Ծիծաղ/ …Այսպիսով դուք տեաք, որ նվագախմբին հնարավոր է կանգնեցնել մատի մի շարժումով: Հիմա Ռիկարդ Մուտին ի՞նչ էր անում: Նա սրա նման  մի շարժում էր անում… /նորից ծիծաղ/  որից ակնհայտ է ոչ միայն ցուցումները այլ նաեւ զգուշացումները, որ եթե փորձվեք չանել այն ինչ ասացի…. /նորից ծիծաղ/ Այսպիսով, ի՞նչ եք կարծում արդյոք դա ազդում է: Այո, ազդում է, բայց միայն որոշակի մակարդակում:

Երբ Մուտիին հարցրեցին ինչու է այդպես խմբավարում նա ասաց. <<Ես պատասխանատու եմ …>> : Պատասխանատու   նրա առջեւ: Չէ, նա իսկապես նկատի չուներ նրան /Աստծոն/: Նա ի նկատի ուներ Մոցառտին , որը … /նորից ծիծաղ/ … երրորդ նստարանն է  կենտրոնից /նորից ծիծաղ/ : Այսպիսով նա ասում էր. <<Եթե ես…/ծափահարություններ/ եթե ես պատասխանատու եմ Մոցառտի առջեւ, ապա սա է միակ պատմությունը, որը պիտի պատմվի: Սա այն Մոցառտն է, ինչպես որ ես եմ նրան ընկալում >>

Եվ գիտեք թե ի՞նչ պատահեց Մուտիի հետ: Երեք տարի խմբացարելուց հետո նա նամակ ստացավ Լա Սկալայի բոլոր 700 աշխատակիցների կողմից, ես ին նկատի ունեմ երաժիշտների կողմից, որն ասոջմ էր.<<Դուք հիանալի խմբավար եք: Բայց մենք չենք ուզում աշխատել ձեզ հետ: Խնդրում ենք հրաժարական տվեք : /նորից ծիծաղ/ Կհարցնեք ի՞նչու, որովհետեւ դուք մեզ չեք թույլ տալիս զարգանալ: Դուք մեզ օգտագործում եք որպես գործիքներ եւ ոչ թե որպես գործընկերներ: Եվ մեր երաժշտության ուրախությունը… եւ այլն, եւ այլն…>>: Այսպիսով նա ստիպված էր հրաժարական տալ: Լավ վարվեցին չէ՞ նրա հետ: Նա շատ լավ մարդ է: Ի՞նչ եք կարծում հնարավոր է նույնը անել ավելի պակաս վերահսկմամբ կամ այլ  տեսակի վերահսկմամբ: Եկեք դիտենք հաջորդ խմբավարի տեսաժապավենը, Ռիչառդ Ստրաուս:  / երաժշտության տեսանյութը/

Վախենում եմ, որ ձեզ մոտ այնպիսի տպավորություն կարող է ստեղծվի, որ ես նրան ընտրել եմ, որովհետեւ նա մեծահասակ է եւ փորձառու: Դա այդպես չէ: Երբ նա երիտասրդ էր նա  գրել էր <<Խմբավարության 10 կանոնները>> : Առաջինը այսպես էր հնչում. <<Եթե դու համերգի վերջում զգում ես, որ քրտնել ես ապա ինչ որ բան սխալ ես արել>> : Սա ռաջինն էր: Կարծում եմ չորրորդը դեզ ավելի դուր կգա: Այն հնչում  հետեւյալ կերպ. <<Երաժշտավարելիս, երբեք մի նայեք տրոմբոնահարներին, դա նրնաց անիմաստ խրախուսում է >> /նորից ծիծաղ/

Փաստորեն ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ թույլ տաս, որ ամեն ինչ ինքն իրեն ստացվի: Չմիջամտես: Բայց ի՞նչպես է դա կատարվում: Նկատե՞ց, թե ինչպես էր նա շջում էջերը  հապճեպորեն: Այսպիսով, կամ նա չի հիշում իր իսկ երաժշտությունը, որովհետեւ նա է գերել այս երաժշտությունը  կամ էլ իրականում նվագախմբին փոխանցում է շհատ ուժեղ հաղորդագրություն ասելով.<<Վերջ տվեք տղաներ, դուք պետք է նվագեք ըստ գրքի: Սա ոչ իմ պատմությունն է ու ոչ էլ ձեր: Սա պարզապես գրված երաժշտության կատարումն է ?ւ ոչ թե վերարտադրումը>>: Վերարտադրումը դա կատարողի իրական պատմությունն է: բայց նա դա չի ուզում: Սա էլ մեկ ուրիշ վերահսկման ոճ է: Եկեք դիտենք հաջորդ  բարձրակարգ երաժշտախմբավարի, գերմանացի Հերբերդ  վոն Կարաջանին, խնդրեմ / երաժշտության տեսանյութը/

Ինչու՞մ է տարբերությունը: Նկատեցի՞ք նրա աչքերը: Նարաք փակ են: Նկատեցի՞ք ձեռքերը: Նկատեցի՞ք այս շարժումները: Եկեք ես ձեզ համար խմբավարեմ: Երկու անգամ: Մի անգամ Մուտիի նման, եւ դուք …/ծափահարում է/ …կծափահարեք, միայն մի անգամ: Եվ հետո Կարաջանի նման: Եկեք տեսնենք, թե ինչ կստացվի, լա՞վ: Հիմա Մուտիի նման: Դուք պատրաստ ե՞ք:  Որովհետեւ Մուտտիին… /նորից ծիծաղ/  Լա՞վ: Պատրաստ ե՞ք: Սկսեցինք:

Հանդիսատես՝ /ծափահարում է /  

Իթալի Թալգամ ՝ Հմմմ… Նորից

Հանդիսատես՝ /ծափահարում է /:   

Իթալի Թալգամ՝ Լավ է : Հիմա Կարաջանի նման: Քանի որ արդեն սովորեցիք, թույլ տվեք կենտրոնանամ, փակեմ աչքերս: Սկսեք, սկսք

Հանդիսատես՝ /ծափահարում է ու ծիծաղում /  

Իթալի Թալգամ ՝ Ինչու՞ միասին չծափահարեցիք /նորից ծիծաղ/  Որովհետեւ չգիտեիք երբ սկսեք / ծիծաղ/: Բայց ես հիմա կբացատրեմ թե նրանք ինչպես են անում: Առանց չափազանցնելու: Սա գերմանական նվագախումբ է, այնպես չէ՞: Նրանք նայում են Կարայանին, հետո նայում են միմյանց / ծիծաղ/ Հասկացաք, թե այս մարդու ուզածն ինչ է: Եվ նվագախմբավարի այսպես վարվելուց հետո նվագախմբի երաժիշտները իսկապես նրա պահվածքից  հետո սկսում են նայել իրար եւ նվագախմբի առաջին նվագողները առաջնորդում են ամբողջ  անսամբլը նվագելով միասին:    

Եվ երբ Կարաջանին  հարցրեցին այդ մանին նա պատասխանել է.<<Այո, ամենամեծ վնասը, որը ես կարող եմ իմ նվագախմբին հասցնե դա նիանց հստակ ցուցումներ տակն է: Որովհետեւ դա կխանգարի նրաից միասնական նվագելուց ու միմյանց լսելուց, որը խիստ անհրաժեշտ է նվագախմբի համար >> : Լավ դա հասկացանք, իսկ աչքերը՞: Ինչու՞ են աչքերը փակ: Մի հիանալի պատմություն կա Կարայանի մասին, երբ նա աշխատում էր Լոնդոնում: Նա նմանատպ նշան է արել մի ֆլեյտա նվագողի: Խեղճ տղան գազափար անգամ չի ունեցել, թե ի՞նչ պետք է անի: / ծիծաղ/ Նա հարցրել է Մաեստրոին. <<Մաեստրո, ամենայն հարգանքներս, բայց ես երբ պետք է սկսեմ >> Եվ ինչ եք կարծում ի՞նչ է պատասխանել Կաչրաջանը. <<Երբ պետք է սկսե՞ս: Երբ որ այլեւս չես  կաող տանել այդ վիճակը>>  / ծիծաղ/

Իմաստը նրանում է, երաժիշտները իրավունք չունեն փոխելու որեւէ բան: Դա Կարաջանի երաժշտությունն է եւ երաժիշտներ ստիպված են գուշակելու, թե նրա մտքում ինչ կա: Այսպիսով նրանք մեծ լարվածության մեջ են, որովհետեւ  Կարաջանը նրանց ցուցումներ չի տալիս ու միեւնույն է  երաժիշտները պիտի գուշակեն, թե նրա մտքում ինչ կա: Այսպիսով սա էլ այլ ոճի, շատ հոգեւոր բայց եւ շատ ուժեղ վերահսկում է: Արդյո՞ք հնարավոր է այլ կերպ վերահսկել: Իհատկե հնարավոր է: Եկեք վերադառնանք ամենաառաջին երաժշտախմբավարին, որին առդեն դիտել ենք: Կառլոս Կլեյբեր է նրա անունը: Խնդրեմ հաջորդ  տեսանյութը:  / երաժշտության տեսանյութը/

/ Նորից ծիծաղ/, Այո սա միանգամայն այլ ոճի խմբավարում է: Բայց արդյոք դա էլ վերահսկողական չէ՞: Ոչ, սա վերահսկողական չէ: Որովհետեւ  նա չի թելադրում նրանց ինչ անել: Երբ նա այս շարժումն է անում նա  դա չի նշանակում. <<Վերցրեք Սթրադիվարյուս ջութակները եւ տվեք գետնով, ինչպես անում էր Ջիմի Հենդրիքսը>>: Նա այդ ի նկատի չունի: Նա ասում է. <<Սա երաժշտության  ժեստ է : Ես տարածություն եմ ստեղծում, որտեղ դուք կարող եք  ներկայացնել ձեր վերարտադրությունները>>: Սա էլ մեկ այլ պատմություն է:

Բայց ինչպես է ստացվում միասին նվագելը, քանի որ նա հստակ ցուցումներ չի տալիս:  դա նման է <<ուրախ բլուներ>> կառուցել նստելու, այնպես չէ՞: Քեզ ոչ մեկ ցուցումներ չի տալիս բայց: Բայց պրոցեսի ուժերը իրենք են քեզ ճիշտ տեղում պահում: Ահա այս է կատարվում Կառլոս Կլեյբեր  դեպքում: Այս իրավիճակում ամենահետաքրքիրը այն է, որ<<ուրախ բլուներ>>  իրականում չկա: Դա ֆիզիկական զգացողություն չէ: Այն ինչ կատարվում է, կատարվում է երաժիշտների մտքում: 

Այսդ է, որ նրանց գործընկերներ է դարձնում: Դու մտքում պլան ունես: Դու գիտես ինչ ես անելու, չնայած որ Կլեյբեր քեզ ցուցումներ չի տալիս: Այլ ցուցումներ է տալիս սրան նրան:  Դու ինքդ գիտես թե ինչ ես անելու: Եվ դու  համագործակցում ես խմբի հետ ստեղծելու համար <<ուրախ բլուներ>>-ը,  այո, հնչյուններով, երբ որ սկսում ես պտույտը: Սա շատ հուզիչ է այս երաժիշտների համար: Նրանք դրանից հետո առնվազը երկու շաբաթ հանգաստյան տանը պետք է անցկացնեն, որ վերականգնեն իրենց ուժերը: /նորից ծիծաղ/: դա շատ հոգնեցուցիչ է: բայց ամենալավ որակի երաժշտությունը ստեղծվեու է այս կերպ:

Սա միայն ոգեւորելու եւ շատ ֆիզիկական էներգիա տալո միջոցով չէ, որ իրականանաում է: Անհրաժեշտ է նաեւ  մեծ արհեստավարժություն նման կերպ նվագելու համար: Եկեք նորից դիտենք Կլեյբերին: Հաջորդ տեսանյութը խնդրում է: Դուք կտեսնեք, թե ինչ է կատարվում, երբ ինչ որ սխալ է թույլ տրվում:

/ երաժշտության տեսանյութը/ Դուք նորից տեսնում եք այս հրաշք շարժումների լեզուն: / երաժշտության տեսանյութը/ ահա տեսնում եք այս շեփորահարին, որը այնքան էլ չի անում այն ինչ  պետք է աներ: Ուշադիր հետեւեք տեսանյութին: Ահա նույն երաժիշտը  թույլ է տալի նույն սխալը: /ծիծաղ/ նույն երաժիշտը երրորդ անգամ, /ծիծաղ/: <<Դու սպասիր, մենք համերգի վերջում դեռ կխոսենք: Դու ահսօր նկատողություն  ունես ստանալու>>: Երբ պետք է անհրաժեշտ  ղեկավարումը առկա է: Դա շատ կարեւոր է: Սակայն ղեկավարելը բավարար չէ մարդկանց  գործընկերներ դարձնելու համար:

Եկեք դիտենք հաջորդ տեսանյութը: տեսեք  էե ինչ է կատարվում այստեղ: Երեւի կզարմանաք տեսնելով Կլեըբերին այսքան չափից շատ ակտիվ վիճակում: Նա երաժշտավարում է Մոցառտին:/ / երաժշտության տեսանյութը/ Ամբողջ նվագախումբը ներգրավված է նվագելու մեջ/ երաժշտության տեսանյութը/ : Հիմա մեկ այլ հետաքրքիր նակատառում: / երաժշտության տեսանյութը/ Նկատեցի՞ք: Նա 100 տեկեսով ներգրավված է, բայց չի վերահսկում, չի ասում ինչ անել: Ավելի շուտ վայելում է,  թե  սոլոիստը ինչպես է նվագում:

/ երաժշտության տեսանյութը/

Նակա այլ սոլո նվագող: տեսեք տե ինչ կարող եք նկատես այստեղ: / երաժշտության տեսանյութը/ Նայեք Կլեըբեր աչքերին: Լավ: տեսաք  թե ինչ է անում: դա հիանալի կոմպլիմենտ է, որ յուրաքանչյուս  էլ կուզեինք ստանալ: Դա արձագանք չէ արածի վերաբերյալ այլնման մի բան է <<Մմմմմ>>… Այո: Դա գալիս է այստեղից: Այսինքն սա շատ լավ բան է: Եվ երկրորդ բանը դա իրականում  խոսում է այն մասին, որ նա իսկապես վերահսկում է իրավիճակը, բայց շատ առանձնահատուկ ձեւով: Երբ  Կլեյբերը այսպես է անում …տեսաք աչքերի այս շարժումը /երգում է / գիտեք ի՞նչ է կատարվում իրականում: Ձգողականության ուժը այլեւս չի գործում

Կլեյբերը ոչ միայն պրեցես է ստեղծում այլ  նաեւ պայմաններ է ստեղծում  այս աշխարում այդ պրոցեսի իրականացման համար: Ինչպես տեսանք   հոբոյ նվագողը ամբողջությամբ ազատ  է ու դրանով իսկ ուրախ ու հպարտ է իր գործով, իմպռօվիզներ է անում եւ նման այլ բաներ: Եւ այն վերահսկումը, որ Կլեյբերը ցուցաբերում է միանգամայն այլ մակարդակու է գործում: Այսինքն վերահսկումը այլեւս  զերոյական հաշվով խաղ չէ: Այ նման տեսակի վերահսկման մասին է խոսկը: Եվ այն ամենը ինչը համատեղ է ստեղծվում  ամենալավ որակի երաժշտությունն է արտադրում: Այսպիսով Կլայբերը կարեւորում է պրոցեսը:  Կլայբերը կարեւորում է միջավայրի այն պայմաները որում արարում են:  

Բայց մյուս կողմից հարկավոր է  ունենալ պրոցեսը ու պարունակություն իմաս ստեղծելու համար: Լեննի Բերնսթեյնը՝ իմ մեծ ուսուցիչ մաեստրոն միշտ սկսում էր իմաստից: Եկեք դիտենք տեսանյութը

/տեսանյութը/   

Հիշում ե՞ք Մուտտի դեմքը, սկզբում : Նա դեմքին հիանալի արտահայտություն ուներ, բայց դա նրա դեմիքի միակ արտահայտությունն էր: /Ծիծաղ/ Հիմա տեսաք Լեննի դեմքը: Գիտեք ինչու էր նրա դեմքը այդպիսին: Որովհետեւ երաժշտության իմաստը ցավն է: Եվ դու ցավագին հնչյուններ ես նկարագրում: Եվ երբ նայում ես Լեննիին տեսնում ես որ նա տառապում է: Բայց ոչ այնպես, որ ուզում ես կանգնեցնես նրան: Նա տառապում է ինչպես ընդունված է ասել Հրեայի նման վայելելոց իր տառապանքը: /Ծիծաղ/ Եվ դուք կարող եք տեսնլե այդ երաժշտությունը նրա դեմքին: Երաժշտավարի փայտիկը մնացել է նրա ձեռքում: Այլեւս ոչ մի փայտիկ իմաստ չունի: Հիմա Ձեր՝ երաժիշտների պահն է պատմելու պատմությունը: Հիմա ամեն ինչ հակառակ կերպ է աշխատում: Դուք եք պատմություն պատմողները: Եվ դուք եւ դուք…  կարճ ասած դուք եք դառնում  այն պատմություն պատմողը որին ականջ է դնում ամբողջ համայնքը: Բերնսթեյնը է որ նման բանը հնարավոր է դարձնում: Արդյոք դա հիանալի չէ՞:

Հիմա եթե դուք փորձեք անել առանց այն ամենը ինչի մասին մենք խոսեցինք եւ մի բան ել ավելին  դուք կհասնեք այս հիանալի կետին, որի ես անվանում եմ, Արարել առանց միջամտելու : Եվ վերջին վերջին տեսանյութի համար  սա լավագույն  անվանուն է որ իմ ընկերն է հնարել.  Նա ասում է, եթե մի բան սիրում ես նվիրաբերի  այն …

Խնդրեմ տեսանյութը

/երաժշտական տեսանյութը/

/Ծափահարություններ/

Advertisements

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: