Kristinesargsyan's Blog

March 1, 2010

Լավ մարդիկ….

Filed under: Personal — by kristinesargsyan @ 6:30 pm

Լավ մարդկանց պակաս կա …. ինչ որ…շատ մեծ…խոր…ու անվերջ պակաս … որոշել եմ որ, ավելի շատ լավ մարդկանց հետ եմ շփվելու…հոգնել եմ …. մնացածից… մեկ-մեկ մտածում եմ, որ մարդիկ նման են հետաքրքրի աշխարների…. մեկ-մեկ կողքովդ անցնւմ են,  ու թվում է, թե նրանց աշխարհից…   կրակի լեզվակներ են դուս թռչում… ու, ուր որ է, երեսդ կխանձվի…կամ ավելին կբռկնկվես… կամ հակառակը… նրանց սառնությունից կսառես ու կդառնաս սառցի մեծ կտոր… հետոր տաք վերաբերմունքից  նորից կհալվես… ջուր կդառնաս ու կլցվես առաջի պատահած կեղտոտ ջրափոսը…

Սառցի բանը հեշտ է … ես վախենում եմ քար դառնալուց…. հետո պետք  է ջարդեն, որ տեսնեն մեջը ինչ կա… բայց էդ ժամանակ տակը էլ բան չի մնա …. փշուր- փշուր կլինի …

Ասում են… լավ ու վատ մարդիկ չկան…

…իսկ ես …..ս երազում եմ….

December 3, 2009

Կայունություն…

Filed under: Personal — by kristinesargsyan @ 12:13 pm

Կայունություն…

Էս բառը էնքան է օգտագործվել ու շահագործվել, որ լսելիս մարդու  սիրտ  է խառնում…

Բոլոր դոնորները… ՀԿ-ները… Միջազգային կազմակերպությունները կրակն են ընկել էս  տաս տառի ձեռը… Զզվեցինք էլի… Ախր ի՞նչ կայունության մասին է խոսքը, եթե ամբողջ երկիրն է անկայուն վիճակում… մեր շուրջը ամեն ինչ կիսակայուն է…

Ու ԷՍ պայմաններում բոլորը բոլորի գլուխը հարդուկում են, որ մենք Հայաստանում կայունություն ենք <<շինում>>:  Միլիոնավոր դոլարներ են ծախսվում ու ,մեկ է, ոչ մի կայունություն չկա ….

Գիտեք էդ ինչի՞ց է …Էս խեղճ դոնորները պիտի հաշվետվություւներ գրեն իրենց վերադասներն ու ցույց տան, որ իրենք Հայաստանում բան են փոխում… Իրականում փոխում են ու միանշանակ շատ բան… բայց մեկ է կայունություն չկա ու չկա …

Էնքան են ընկել էդ կայունության հետեվից  որ չեն էլ նկատում, թե ինչ կարեւոր անցումային մեխանիզմներ են ներդնում էդ <<անտեր կայունության>> համար… Այլ կերպ ասած Էդ կայունության բալանիները մեկ մեկ ստեղծում են, բայց  կայունության դռները չեն բացում… կայունության սերմերը դեռ  չցանած անըդհատ հասած ու որդնած խնձորներով ծառեր են ուզում տեսնել….

Էդ նրանից է, որ ամեն ինչ ուզում են միանգամից ու արագ, որովհետեւ հաշվետվությունում պիտի մի բան գրեն թե չէ՞…

Մի քանի կարեւոր բան կա որ խանգարում է տեսնել էդ կայունության ծիլերը…

Սխալ հարցեր են տալիս …. բոլորին հետաքրքրում է թե ի՞նչը չստացվեց, պակասե՞ց, չաշխատե՞ց, ի՞նչ խնդիրներ առաջացան ու մի գլուխ այլ խնդիրներ…

Ամենալավագույն դեպքում, շատ- շատ հարցնեն թե ի՞նչ դասեր քաղվեցին… բայց ախր նախորդ հարցը ինչը չստացվելու ու ինչը չաշխատելու մասին էր ….ու դրանից քաղած դասն էլ են պիտի լինի, որ էս խեղճերը սովորեն,  թե ինչը հաստատ չի ախատում….կամ չի ստացվում կամ ինչի պատճառով…

Լավ բա հետո՞ ….մեկը  վերջապես  չպիտի հարցնի ի՞նչը ստացվեց, ինչի՞ շնորհիվ, ի՞նչ նոր բան սովորեցիք  եւ այլն …

Չերկարացնեմ… պարզապես մի քիչ այլ կերպ է պետք նայել նույն բանին որ լուծումներ գտնվեն….

Մի բան էլ… հենց  մեր դոնորները հասկանան, որ իրենք պիտի ստացված բաները պահեն, պահպանեն, կիրառեն, ուրիշներին խորհուրդ տան կիրառել … էդ կայունությունը իրան իրան կստացվի…. Թե չէ՜… ամեն տարի նոր հեծանիվ են ստեղծում, չնայած որ դրանից արդեն լիքը կա….

Էդ ոնց որ աստիճանի սալիկներ սարքեն ու իրար կողքի շարեն հատակին…. ու անընդհատ կանգնեն վրան, որ չափեն մի քիչ բարձրացան, թե՞ չէ… մեկը չկա ասի. <<Այ մարդ, դրանք հաջորդաբար իրար վրա է պետք շատել: Դրանք իրար կապող մեխանիզմ է պետք ստեղծել ու նաեւ հենարան,  որ այդ բոլորի ծանրություը պահի… Հետո էլ վրան ամեն տարի կբարձրանաք ու խաղող կուտեք >>….  

էս նաեւ նրանից է,  որ ոչ մեկը մյուսի սարքած սալիկը չի հավանում ու իր աստիճանի մեջ չի ուզում օգտագործել….

Հետո  մի գլուք հաց են բաժանում…. ախր սովորեցրեք ես խեղճերին  հաց թխել …ու էն փողով, որ հաց առնելու վրա եք ծախսելու  հաջորդ մի քանի տարիների ընթացքում, միանգամից հացատուն սարքեք…

Դե ինչ ….հացթուխներ կան ….հացատուն կա .. հացի պահանջարկ կա..  էս էլ ձեզ կայունություն…

October 8, 2009

Big Mess ???

Filed under: Personal — by kristinesargsyan @ 11:03 am

It is hard to be a part of a big system and wait … it is much easier when you are in a small system. I think we all have longer hands in small systems and big heads and small harts … which are very transparent, but we all try to hide them :))) though everybody can scan each other very easily… I am in a big and deep and dark mess now.

When changes will happen??? … no clue … Life gets shorter and shorter and I don’t want to wait. Never mind, I can swim at list in this big and dark mess… at list… 

One can never swim in small systems…one will sunk rather then swim…

I need a push… a real big and health push to start…

September 24, 2009

What I do…

Filed under: Change Stories,Personal — by kristinesargsyan @ 11:22 am

Why I do what I do? And what do I do? This was hard to figure out… it happened all by itself. I just tried to ketch those waves of the life which seemed to take me nowhere. ..I know one thing for sure my path should be  challenging with absolutely great learning opportunities and with possible outcomes that would  teach me to  make changes… small… medium.. big .. huge changes…
Change… why do we need change???  It lies in the heart of our universe and human systems. We are never the same after every single minute of our life…any more…
Change is the key to evolution and development of everything in our life… we just need to learn to see these changes and appreciate the new opportunities coming with them…
I am afraid of change like many of you, but I am afraid of it because it brings great and expected opportunities which are sometimes too much for me…
I can’t live without what I am doing and what I do is to teach people not to be afraid of change as it gives more then takes…

June 16, 2009

Hello world! I am ready to share …

Filed under: Personal — by kristinesargsyan @ 7:21 am

 

Hellow  all!!!  I am here to share with the world what I  have… my thoughts, ideas, stories, experience and knowledge…

Create a free website or blog at WordPress.com.